Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:00–18:00
ԵՊՀ, Ալեք Մանուկյան փ․, 1
1000+ աշխատատեղ՝
Արցախից տեղահանվածների համար
Բռնի տեղահանվածների զբաղվածության ամենամեծ միջոցառումը
20+
ընկերություններ
600+
մասնակիցներ
15
մասնակիցներ գտել են աշխատանք
%
Միջոցառման ընթացքը
1
Հարցաթերթիկների լրացում
դիմորդների փորձն ու հմտությունները բացահայտելու համար
2
Էքսպրես-հարցազրույցներ
համապատասխան ընկերությունների հետ
3
Հրավեր
Հարցազրույցի հաջորդ փուլ
«Ուղեղային փոթորիկի ժամանակ, որը մենք կազմակերպեցինք 3․10․2023թ․, ավելի քան 50 հայկական ընկերությունների, կրթական և պետական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, ի թիվս այլ գաղափարների, հնչեցին երկու հիմնական միտք․ «Աշխատելն ամոթ չէ, ամոթ է չաշխատել» և «Ձեր ընկերությունում աշխատանքն Արցախից տեղահանված ընտանիքի ապագայի գրավականն է»։
Մաքսիմ Շվեցով, Move2Armenia Career-ի կոմերցիոն տնօրեն
Մասնակից-ընկերություններ
Ընկերություններն՝ ըստ ոլորտների

Առևտուր
Արդյունաբերություն
Շինարարություն
Առաքում
HoReCa
Տաքսի
Ֆոտոհաշվետվություն
Ընկերությունների կարծիքը միջոցառման մասին
  • «Իհարկե, նման միջոցառումներ պետք է անցկացվեն, բայց պետք է նաև մարդկանց պատմել, թե ինչպես են դրանք աշխատում և ինչպիսին են միջին աշխատավարձերը Հայաստանում։ Մարդիկ հիմա բնակարաններ են վարձակալում կենտրոնում, ու ոչ բոլորն են հասկանում, որ առկա աշխատավարձերը չեն բավարարում իրենց պահանջներին»։
  • «Այո, նման միջոցառումներ պետք է անցկացվեն, սակայն եթե ստեղծվեր բոլոր աշխատանք փնտրողների էլեկտրոնային տվյալների բազա, ավելի արդյունավետ կլիներ։ Օգտակար կլիներ, որ նրանք Google-ի հարցաթերթիկ, ոչ թե սովորական հարցաթերթիկ լրացնեին»:

Հյուրերի արձագանքը
  • «Աշխատանք չգտա, բայց ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Ընկերությունները նստած էին իրենց տեղերում, կարող էիր մոտենալ ու զրուցել։ Օգտակար էր, օգտվեցի հնարավորությունից»
  • «Հարմար աշխատատեղ չգտա։ Աշխատանք կա, բայց շատ չնչին աշխատավարձով։ 300 հազար դրամ տան վարձ եմ տալիս, բայց դրանից քիչ աշխատավարձ են առաջարկում»

  • «Շատ դրական տպավորություններ ունեմ։ Մեզ ուղեկցեցին, ամեն ինչ ցույց տվեցին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին իրենց աջակցության համար, այսքան դժվար պահի մեզ հետ լինելու և մեզ աջակցելու համար։ Սա մեծ գործ է»
  • «Մոտեցա միայն իմ ոլորտի գործատուներին։ Գրանցեցին, ասացին, որ կզանգահարեն: Շատ հարմար ձևաչափ է, շնորհակալություն կազմակերպելու համար։ Կուզենայի, որ ավելի շատ նման միջոցառումներ անցկացվեին»
  • «Շատ շնորհակալ եմ կազմակերպելու համար։ Ոչինչ չգտա, բայց օգտակար հնարավորություն էր։ Այն պայմանները, որոնք առաջարկում էին ընկերությունները, ինձ հարմար չէին»

  • «Դուք հիանալի աշխատանք եք կատարել։ Այնտեղ ընկերությունները մեզ հասանելի էին, մենք երբեք չէինք կարողանա այդքան հեշտությամբ հանդիպել ընկերությունների ներկայացուցիչներին։ Դա շատ կարեւոր է»
  • «Արդեն աշխատում եմ SAS-ում»
  • «Ամեն ինչ լավ է։ Վաղը իմ առաջին աշխատանքային օրն է YC Wine Factory-ում»
  • «Վաղը սկսում եմ պրակտիկան Yeremyan projects-ում»
Զբաղվածության այլ նախաձեռնություններ
03.10.2023
25.11.2023
Կազմակերպիչներ
Բացահայտում ենք Հայաստանը կյանքի, աշխատանքի, բիզնեսի և կրթության համար։ Զարգացնում ենք ներգաղթյալների և հայրենադարձների համայնքը Հայաստանում՝ օգտակար միջոցառումների և ծառայությունների միջոցով։
Օգնում ենք ընկերություններին և աշխատակիցներին գտնել միմյանց. մենք հրապարակում ենք թափուր աշխատատեղեր և օգնում ենք ընկերություններին աշխատակիցներ ընտրել, կազմակերպում ենք երկրի ամենամեծ աշխատանքի փառատոնները։

Հեռախոս՝ +374 95 224-968
E-mail՝ career@move2armenia.am