Աշխատանք՝ բռնի տեղահանված արցախցիների համար

Աշխատատեղեր, ուսուցում և այլ օգտակար նախաձեռնություններ Հայաստանի ընկերություններից
    Աշխատանքը ձեր ընկերությունում արցախցիների ապագայի գրավականն է
    Բռնի տեղահանված մարդկանց ինտեգրումն ու աջակցությունը յուրաքանչյուր ընկերության պարտականությունն է
    Հայաստանն այսօր կանգնած է բարդ և հավակնոտ խնդիր առջև․ ինչպես արդյունավետ ինտեգրել տեղահանված արցախցիներին՝ ապահովելով նրանց ոչ միայն տարրական կարիքները և կացարանը, այլ նաև հնարավորություն տալով լիարժեք մասնակցել երկրի հասարակական և տնտեսական կյանքին:

    • Բիզնեսը պետք է ոչ միայն հնարավորություններ ընձեռի, այլ նաև ստեղծի դրանք՝ ակտիվորեն աշխատատեղեր ստեղծելով տեղահանվածների համար։
    • Կազմակերպությունները պետք է դառնան փոփոխությունների կատալիզատոր և ձգտեն, որպեսզի անձնակազմի որոշակի մասը կազմեն բռնի տեղահանված մարդիկ՝ ապահովելով նրանց ոչ միայն աշխատանքով, այլ նաև սոցիալական ինտեգրմամբ:
    • Անհրաժեշտ է աջակցել տեղահանվածներին. ոչ միայն օգնել բիզնեսի ստեղծմանը, այլ նաև սովորեցնել ձեռներեցության հիմունքները՝ կայուն զարգացման և ինքնավարություն ձեռք բերելու նպատակով:
    Տեղահանվածների ինտեգրման և աջակցության ծրագիրը ներառում է մի քանի կետ, որոնցում մեզանից յուրաքանչյուրը կարող է և պետք է մասնակցություն ունենա.

    1. Երկարաժամկետ օգնությունը չի սահմանափակվում միայն սնունդով և կացարանով, այլ պետք է ներառի նաև կրթության տրամադրում և մասնագիտական վերապատրաստում:
    2. Բիզնեսի ներգրավվածությունը ոչ միայն աշխատատեղերի ստեղծումն է, այլ նաև տեղահանվածների ինտեգրումն աշխատանքային կոլեկտիվներին, աջակցությունը նրենց իսկ ստարտափներին և ձեռնարկատիրական նախաձեռնություններին:
    3. Ջանքերի միավորումը ենթադրում է կոալիցիաների և գործընկերությունների ստեղծում, ինչպես նաև փորձի փոխանակում տարբեր ձևաչափերով։
    4. Իրավունքների պաշտպանությունը և շահագործումից հրաժարվելը պարզապես կանոնակարգեր չեն, այլ նաև ակտիվ աշխատանք բոլորի համար սոցիալական բարիքների և ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:
    5. Ինտեգրումն ու զարգացումը մեր առջև խնդիր են դնում ներդրումներ կատարել ծրագրերում, որոնք ոչ միայն կօգնեն մարդկանց հարմարվել, այլ նաև կպահպանեն տեղահանվածների մշակութային ժառանգությունը:
    6. Հոգեբանական աջակցությունը հաջող ինտեգրման անբաժանելի մասն է, ծրագրերի և խմբերի ստեղծման մի տարր, որոնք կօգնեն տեղահանվածներին նոր ընկերներ և աջակցություն գտնել:

    Արցախում իր կյանքը թողնելու և հեռանալու անհրաժեշտության առջև կանգանծ յուրաքանչյուր հայի զարգացմանն ու աջակցությանն ուղղված ներդրումը ներդրում է ողջ Հայաստանի կայուն և բարեկեցիկ ապագայի գործում։
    Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կունենաք առաջին քայլն անել արցախահայերին աջակցելու ուղղությամբ և մասնակցել «1000+ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» էքսպրես-հարցազրույցների շարքին։ Եթե ձեր ընկերությունը պատրաստ է մասնակցել միջոցառմանը, դիմեք Deya Engibaryan

    Հեռախոս՝ +374 95 224-968
    E-mail՝ career@move2armenia.am